ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այսպես էլ ապրում ենք

Այսպես էլ ապրում ենք
30.09.2016 | 09:07

Նորանշանակ գյուղնախարարին ուղղված ՀՀ վարչապետի խոսքերը՝ զբաղվել խաղողի մթերման գործընթացով, լսեցինք բոլորս: Տպավորությունն այն է, որ խնդիր կա, հարկ է լուծել, մարդկանց կողքին լինել: Տողերիս հեղինակն էլ, որ մշտապես բարձրաձայնում է ՀՀ գյուղոլորտի խնդիրները, համամիտ է հնչած պահանջին: Բայց և հարցնում է. չէ՞ որ այդկերպ են վարվել նաև նախորդ գյուղնախարարները, ընդհուպ վարչապետերն ու անգամ նախագահները: Խրվել են բարդագույն խնդրի մեջ, օրեր ու շաբաթներ անցկացրել, նյարդեր վատնել, մշտապես չհերիքող ժամանակը ծախսել և հաջորդ տարի կանգնել նույն հարցի առջև: Այս ընթացքում տարօրինակորեն մոռացվում է, որ օրենքով սահմանված՝ ՀՀ գյուղնախարարության նպատակներն ու խնդիրներն են.


ա) ագրոպարենային ոլորտում ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը:


Գործառույթներն են.
ա) ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակումը և իրականացման մարկետինգը:
Ոչ մի խոսք գործակարգավարական իրավասությունների մասին, որն էլ ծրագրերի մշակմամբ ու իրագործմամբ փոխարինելը հանգեցնում է խնդիրների մի ամբողջ շղթայի ստեղծման:
Ստացվում է, որ պատճառը վերացնելու փոխարեն հետևանքների դեմ պայքարելը կենսունակ գործելաոճ է: Այսպես հաջողում ենք հայ հարյուր հազարավոր հողի մշակներին օտարել իրենց հիմնական գործից, փոխարենը ՀՀ պարենապահովությունն ու պարենանվտանգությունը ծավալել հիմնականում ներկրումների հաշվին: Աշխարհի չորս կողմերից միս ու կաթի փոշի, բուսական ու կենդանական յուղեր, շաքարավազի հումք ու հատիկաընդեղեններ, բանջարեղեն ու մրգեր, բոլոր տեսակի սերմեր ենք ներմուծում և… գյուղոլորտում տարօրինակորեն երկնիշ աճ ապահովում:


Այսպես էլ ապրում ենք:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3395

Մեկնաբանություններ